Հայաստանի Հանրապետության զինված ուժերում տեխնիկայի համալրում և արդիականացում է կատարվում:
Այս մասին հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Զինատեսակների արդիականացման առումով ավելացրել ենք հակաօդային պաշտպանության զինատեսակների խոցելիության հեռավորությունը և բարձրությունը, որոշակի զինատեսակներ նաև արդիականացրել ենք: Հակատանկային միջոցների մասով երկու անգամ մեծացվել է հեռահարությունը, որոշակի աշխատանքներ ենք տարել, որպեսզի հակատանկային միջոցների կիրառող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակությունը մարտի դաշտում ավելի մեծանա»,- ասաց Դավթյանը:
ԳՇ պետը նշեց, որ նոր զինատեսակներ մշտապես ձեռք են բերում, և ընթացքում թարմացումներ ևս կլինեն: