Փաշինյանի «նամյոկը» Լևոն Զուրաբյանի կնոջ մասին. Փաշինյանի իմացած ճիշտ լրագրությունը. politik.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Փաշինյանի «նամյոկը» Լևոն Զուրաբյանի կնոջ մասին. Փաշինյանի իմացած ճիշտ լրագրությունը. politik.am

Նոր իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ հաճախ են խոսում լրատվամիջոնցերի որակից, լրագրողների ոչ էթիկական հրապարակումներից: Վարչապետ Փաշինյանն ու իր կինը ևս լրագրողներ են եղել ու այսօր լրատվամիջոցներին նման խորհուրդներ տալու համար պետք է որ լրագրողական անբասիր կենսագրություն ունեցած լինեն:

Բայց պարզվում է լրագրող Նիկոլ Փաշինյանը ամենևին էլ անբասիր, անաչառ և էթիկա իմացող լրագրողի համբավ չի ունեցել: Լրագրող Փաշինյանը հայտնի էր իր ոչ էթիկական կեցվածքով: Նրա համար մարդկանց վիրավորելը մեկ բաժակ ջուր խմելու պես բան է եղել: Իսկ օբյեկտիվության մասին պետք է միայն լռել:

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային մի դրվագ լավագույնս է ներկայացնում իր պատկերացրած էթիկական և օբյեկտիվ լրագրությունը:Նախապես ներողություն ենք խնդրում մեր գործընկեր Շողեր Մաթևոսյանից այս տհաճ դրվագը վերհիշելու համար: Նպատակը Փաշինյանին իր նախկին գործունեությունը հիշեցնելն է և ոչ թե իր վիրավորանքը կրկնելը:

1995 թվականի ընտրարշավի այս օրերին «Լրագիր» թերթի լրագրող Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է հրապարակում «Շամիրամ» կուսակցության համանախագահ Շողեր Մաթեւոսյանի հետ: Հարցազրույցում կա այսպիսի մի նախադասություն. «Նշանակված ժամանակին մենք առանձնացանք Շողեր Մաթեւոսյանի հետ սենյակներից մեկում: Հարցազրույցի համար»: Հաջորդ օրը թերթի խմբագրություն է ներխուժում տիկին Մաթեւոսյանի ամուսինը՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Լևոն Զուրաբյանը, եւ պատիվ է պահանջում Նիկոլ Փաշինյանից:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Լևոն Զուրաբյանը արդարացիորեն բարկացած է եղել, քանի որ Փաշինյանի տողերից կարելի էր հասկանալ, թե Շողեր Մաթևոսյանի հետ կարելի էր նաև այլ նպատակով առանձնանալ սենյակում:

Ստացվում է, որ ուրիշի կանանց «նամյոկ» անելն է էթիկապես ճիշտ լրագրություն: Իսկ պատկերացնու՞մ եք ինչ կլինի, եթե այսօր լրագրողները սկսեն  «նամյոկներ» անել այս կամ այն պաշտոնիայի կնոջ մասին: Իսկ եթե այդպես չէ, ապա թող վարչապետ Փաշինյանը բարի լինի ներողություն խնդրի՝ իր նախկին գործունեության համար և նոր միայն փորձի ուսուցչի դիրքերից դասեր տալ այսօրվա լրագրողներին, ովքեր շատ ավելի կոռեկտ են իրենց հրապարակումներում:

politik.am



Նման նյութեր