Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ Գրիգորի Հայրապետովի պաշտոնանկության մասին. factor.am
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ Գրիգորի Հայրապետովի պաշտոնանկության մասին. factor.am

Վարչապետն իր լիազորությունների սահմաններում ԱԱԾ ՊՊԾ ղեկավար Գրիգորի Հայրապետովին ազատել է աշխատանքից: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Շրջանառվող տեղեկությունների հետ կապված, թե Գրիգորի Հայրապետովը նշանակվելու է ԱԱԾ տնօրեն, վարչապետի խոսնակն ասաց․ «Հարցն այս պահին պատասխան չունի»։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահի հրամանագրով Գրիգորի Հայրապետովն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Նա այն եզակի պաշտանյաներից է, որ պաշտոնավարել է ՀՀ երեք նախագահների և Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:

Ի դեպ, ուշագրավ է այն, որ Գրիգորի Հայրապետովը պաշտոնանկ արվեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունից հետո, որ իրենք գիտեն, թե նախորդ տարի սեպտեմբերի 28-ին, Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն վերելակում ինչ են քննարկել, ինչ թեմաներից են խոսել:

factor.am



Նման նյութեր