Իտալիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում է տեղի ունեցել
Advertisement 1000 x 90

Իտալիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում է տեղի ունեցել

Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները հոկտեմբերի 18-ին Էթնա հրաբխի նոր ժայթքում են գրանցել, որն ուղեկցվել է սեյսմիկ ակտիվության զգալի ուժեղացմամբ:

Գիտնականների տվյալներով՝ 3,3 մագնիտուդով երկրաշարժը ժամը 03:06-ին (Երեւանի ժամանակով 05:06-ին) տեղի է ունեցել իտալական Սիցիլիա կղզու արեւելյան ափի Կատանիայի նահանգում: Ավելի ուշ հրաբխագետները գրանցել են Էթնայի հերթական ժայթքումը: Այն բնութագրվել է ոչ մեծ պայթյուններով եւ մոխրի հզոր արտանետումով, հրաբխային ռումբերով եւ շիկացած խարամի կտորներով: Քանի որ բոլոր այդ երեւույթները գրանցվել են մեծ բարձրության վրա, Կատանիայի միջազգային օդանավակայանի վարչակազմը կարգադրություն է հրապարակել քաղաքի վրա օդային տարածությունը մասնակիորեն փակելու մասին:



Նման նյութեր