Դեպի 2020թ՝ հեռուստահեռարձակման մրցույթ
Advertisement 1000 x 90

Դեպի 2020թ՝ հեռուստահեռարձակման մրցույթ

Ավետիք Իշխանյանի հրապարակումը.

«2002թ․ ռադիոհեռուստատեսության ԱՆԿԱԽ հանձնաժողովի (ՀՌԱՀ) հայտարարած ԱՆԱՉԱՌ մրցույթի արդյունքում լիցենզիայից զրկվեց Ա1+ հեռուստաընկերությունը։ Ընդդիմադիր քաղաքական , հասարակական գործիչները փորձեցին հանձնաժողովի անդամներին հանիրավի մեղադրել իշխանության պատվերը կատարելու համար։
2019 թ․ «Կենտրոն» հեռուստաընկերությունը եթերից հանեց Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդումը։ Այժմ նույնպես ոմանք փորձում են այս հարցը շահարկել, թե իբր «Կենտրոնի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանի վրա իշխանության կողմից խիստ ճնշումներ են եղել։ Ո՞վ կարող է ճնշել Գագիկ Ծառուկյանին։ Իսկ հաղորդման փակումը կապված է միայն հեռուստաընկերության կառուցվածքային փոփոխություններով և ոչ մի կապ չունի, որ Անժելա Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է։
2020թ․ ՀՌԱՀ-ի կողմից, Հեռուստատեսության և Ռադիոյի մասին նոր օրենքի դրույթներով անցկացված ԱՆԱՉԱՌ մրցույթի արդյունքում լիցենզիայից զրկվեցին «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Արմնյուզ», «Հ -2»․․․ և ի զարմանս Գագիկ Ծառուկյանի ( բա պայմանավորվել էինք, չէ՞) «Կենտրոն» հեռուստաընկերությունները: Որոշ հետադիմական, նախկին ռեժիմի սպասարկու գործիչներ վնգստում են և ինչ-որ հայտարարություններ անում, իբր հանձնաժողովի կողմնակալության, իշխանությունների կամքը կատարելու և այլ զավեշտի հասնող մեղադրանքներ հնչեցնելով»։