Մանկական սննդի մեջ կարող են վտանգավոր ծանր մետաղներ լինել՝ պարզվել է հետազոտության ընթացքում, որը կազմակերպել է Healthy Babies Bright Futures-ը (HBBF):
The Daily Mail-ը նշում է, որ ուսումնասիրվել է ԱՄՆ-ում մանկական 168 սննդամթերք: Պարզվել է, որ մանկական սննդամթերքի նմուշների 95 տոկոսում կա առնվազն մեկ ծանր մետաղ:
Ստուգված սննդամթերքի 94 տոկոսը պարունակել է արճիճ, 75 տոկոսը՝ կադմիում, 73 տոկոսը՝ մկնդեղ, 32 տոկոսը՝ սնդիկ: Ընդ որում, ամեն 4-րդ նմուշում միանգամից 4 ծանր մետաղ է հայտնաբերվել: Ամենավտանգավոր են ճանաչվել բրնձի, գազարի, քաղցր կարտոֆիլի և մրգահյութերի հիմքով սննդամթերքները:
Հայտնաբերված միացությունները կարող են ազդել զարգացող ուղեղի վրա՝ նվազեցնելով երեխայի IQ-ն: Ավելին, բացասական ազդեցությունը կարող է կուտակային բնույթ ունենալ. որքան շատ է երեխան նման սննդամթերք օգտագործում, այնքան շատ է այն ազդում նրա առողջության վրա:
Յուրաքանչյուր 9 սննդամթերքից միայն մեկում ծանր մետաղներ չեն հայտնաբերվել: