Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է լիբանանցի ոստիկանը հուզվել, քանի որ չի ցանկանում ընդդիմանալ բողոքող ժողովրդին: Ցուցարարներից մեկը սրբում է ոստիկանի արցունքները:
Հիշեցնենք, որ Լիբանանում դեռևս շարունակվում են հոկտեմբերի 16-ից մեկնարկած վերջին տարիների ամենազանգվածային ցույցերը: Ցուցարարներ փակել են Լիբանանի մայրուղիները և պահանջում են վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը՝ նշելով, որ նրա կառավարությունը երկրում տնտեսական ճգնաժամի պատճառն է: