Ինչո՞ւ է այդքան կարևոր հետել օրգանիզմում D վիտամինի մակարդակին
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է այդքան կարևոր հետել օրգանիզմում D վիտամինի մակարդակին

D վիտամինի պակասը բացասաբար է անդրադառնում 60-ն անց մարդկանց մկանային համակարգի աշխատանքի վրա, պարզել են Դուբլինում Սուրբ Երրորդության քոլեջի աշխատակիցները:

The Indian Times-ը հաղորդում է, որ գիտնականները հետազոտություն են անցկացրել ավելի քան 4 հազար տարեց կամավորների մասնակցությամբ և պարզել, որ վիտամինի դեֆիցիտի ֆոնին մկանային թուլությունը գրեթե 2 անգամ ավելի հաճախ է հանդիպել՝ վիտամինի նորմալ մակարդակի առկայության համեմատությամբ (40,4 տոկոս ընդդեմ 21,6 տոկոսի):

Այս վիտամինի պակասի պատճառով մարդկանց մկանային համակարգի աշխատանքի խանգարումները 3 անգամ ավելի հաճախ են հանդիպել՝ 25,2 տոկոս ընդդեմ 7,9 տոկոսի: Ստացվում է, որ D վիտամինի դեֆիցիտը զգալիորեն մեծացրել է մկանային ուժի և աշխատունակության նվազման հավանականությունը: Գիտնականներն ասում են, որ վիտամինի դեֆիցիտի կանխարգելումը թույլ կտա կանխել թե՛ մկանների, թե՛ ոսկորների հետ կապված խնդիրները:

med.news.am