Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ավագ որդուս՝ Նահապետի, ծննդյան օրն է:
Զավակներիս ծննդյան օրը ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունի, և նրանց ուղղված մաղթանքներս այնքան շատ են, որ անհնար է թվարկել:
Ամենակարևոր մաղթանքս է, որ առողջ լինես, երբեք չկորցնես բարությունդ ու ազնվությունդ, լինես մեր ընտանիքի ու հայրենիքի արժանի զավակը: Շնորհավոր ծնունդդ, որդի՛ս»: