Իտալիայի հարավում վտանգի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ 1 հայտարարված նոյեմբերի 12-ին այնտեղ սպասվող սաստիկ տեղատարափ անձրեւների եւ ամպրոպների պատճառով: Այդ մասին հաղորդել է երկրի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը:
Դեպարտամենտի տեղեկություններով՝ տարերքը հիմնականում կմոլեգնի Սիցիլիայի արեւելյան ծովեզերքին, ինչպես նաեւ Կալաբրիայի եւ Բազիլիկատայի հարավային մարզերում: Վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել Հարավային Ապուլիայում, ըստ որում Ապենինների տարածքի մեծ մասում դեղին մակարդակ է գործում:
Նոյեմբերի 12-ին բարդ իրավիճակ կդիտվի նաեւ Վենետիկում: Ինչպես հայտնում են քաղաքի իշխանությունները, օրվա ընթացքում ջրի բարձրացման մակարդակը կհասնի 140 սանտիմետրի, այն դեպքում, երբ կրիտիկական նշագիծ է համարվում արդեն 130 սանտիմետրը:
TGCOM24 հեռուստաալիքի տվյալներով՝ վատ եղանակի պատճառով մի շարք քաղաքներում, այդ թվում Նեապոլում, Վենետիկում, Տարանտոյում, Լեչեում, Բրինդիզիում, Կատանձարոյում, Կատանիայում կփակվեն դպրոցները: Սաստիկ քամու եւ տեղատարափ անձրեւների պատճառով սպասվում են երկաթուղային հաղորդակցության ընդհատումներ: