Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վնասվածքաբանները բարեհաջող իրականացրել են բարդագույն վիրահատություն
Շուրջ երկու ամիս առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունք է դիմել միջին տարիքի 170 կգ կշռող մի կին` կոտրվածքով: Կնոջ հետազոտությունները ցույց են տվել, որ ունի քացախոսկրի հետին պատի կոտրվածք` տեղաշարժով, ազդրոսկրի ենթահոդախախտ: Կինն ունեցել է նաև հորմանալ խնդիրներ, որոնք որ հանգեցրել են քաշի կտրուկ ավելացման: Նրա հորմոնալ խնդիրները թույլ չեն տվել իրականացնել համապատասխան վիրահատություն: 5 շաբաթ հորմոնալ շեղումների դիմաց բուժում ստանալուց հետո նոր Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը վիրահատել է պացիենտին: Այս վիրահատությունը բարդագույն է իր տեսակի մեջ, անգամ համարվում է ուշացած, քացախոսկրի հետին պատի կոտրվածքը վիրահատվում է առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում: Մեր բժիշկները բարեհաջող իրականացրել են վիրահատությունը: Հետվիրահատական շրջանում կինն իրեն լավ է զգում, նաև ունի քաշի զգալի կորուստ: