Վանեցյանի դեմ սաբոտաժ է իրականացվել. Արարատ Ճաղարյանը մեղադրել է ՀՖՖ գլխավոր քարտուղարին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Վանեցյանի դեմ սաբոտաժ է իրականացվել. Արարատ Ճաղարյանը մեղադրել է ՀՖՖ գլխավոր քարտուղարին. armeniasputnik.am

ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար Արարատ Ճաղարյանը Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում   անդրադարձել է ֆեդերացիայում ստեղծված իրավիճակին: Նրա կարծիքով՝ այն, ինչ եղավ՝ կապված Աբրահամ Խաշմանյանի հետ, աղմուկ էր ոչնչից, իսկ Խաշմանյանի անձն ընդհանրապես քննարկման խնդիր չի եղել:

Ճաղարյանը նշել է, որ Վանեցյանի նկատմամբ իրականացվել է սաբոտաժ, նրա հանդեպ եղել է անհարգալից վերաբերմունք: Մրցավարի համար անհասկանալի է, թե ինչպե՞ս ընդհանուր ժողովից 4 ամիս անց ֆեդերացիայի նախագահը տեղյակ չէր, որ կառույցի նոր կանոնադրությունը պետռեգիստրում դեռ գրանցված չի եղել: Ճաղարյանի կարծիքով՝ իրավիճակի պատասխանատուն ՀՖՖ գլխավոր քարտուղարն է: Սաբոտաժի կազմակերպման ու իրականացման ամբողջ պատասխանատուն հենց նա է»,- նշել է Ճաղարյանը: