Ռուս կնոջը տուգանել են` երեխային մեքենայի ղեկին նստեցնելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռուս կնոջը տուգանել են` երեխային մեքենայի ղեկին նստեցնելու համար

Ռուս Ագինա Ալթինբաևային, ով իր 6-ամյա որդուն նստացրել էր մեքենայի ղեկին, տուգանել են 35 հազար ռուբլու չափով: Այս մասին հայտնել է lenta.ru-ն:

ՃՈ տեսուչները կնոջ նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Նա ստիպված կլինի վճարել տուգանք՝ երեխայի կողմից մեքենա վարելու, արագություն գերազանցելու, անվտանգ երթևեկության կանոնները խախտելու համար:

Ոստիկանների խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Ագինան խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները: Վերջին 2 տարիների ընթացքում նա ավելի քան 30 անգամ խախտել է երթևեկության կանոնները, այդ թվում վարել է մեքենան՝ երեխան գրկին:

Բացի սրանից, Ագինային կարող է պատասխանատվություն կրել անչափահասների դաստիարակության հարցում ձախողման համար: Այդ դեպքում նա ստիպված կլինի վճարել մինչև 500 ռուբլի տուգանք:

Ավելի վաղ Ալթինբաևան հայտարարել էր, որ իր երեխան մեքենա է վարում 4 տարեկանից: Նա նաև նշել էր, որ չի խուսափում պատժից:

Տեսանյութն Ալթինբաևան հրապարակել էր նոյեմբերի 17-ին սոցիալական կայքերից մեկում:

shantnews.am



Նման նյութեր