Վեգան ծնողների 1,5 տարեկան որդին մահացել է հյուծվելուց․ նրան միայն հում մրգերով եւ բանջարեղենով են կերակրել
Advertisement 1000 x 90

Վեգան ծնողների 1,5 տարեկան որդին մահացել է հյուծվելուց․ նրան միայն հում մրգերով եւ բանջարեղենով են կերակրել

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ձերբակալել են վեգան ծնողների, որոնք սովի են մատնել իրենց 1,5 տարեկան երեխային։

New York Post-ը հայտնում է, որ 2019թ․ սեպտեմբերի վերջին 35-ամյա Շեյլա Օ՛Լիրին զանգահարել է արտակարգ ծառայություններին և հայտնել, որ իր որդին չի շնչում և նրա մաշկը շատ սառն է։ Նրա ամուսին Ռայանը փորձել է վերակենդանացնել երեխային, սակայն ապարդյուն։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արձանագրել են երեխայի մահը։

Շեյլան փրկարարներին պատմել է, որ իրենց ընտանիքը վեգանական խիստ դիետա է պահել՝ բոլոր չորս երեխաները կերել են միայն հում բանջարեղեն և մրգեր։ Նա նաև պատմել է, որ վերջին շաբաթը մահացած երեխան հրաժարվել է սննդից և միայն կրծքի կաթ է կերել։ Մորը թվացել է, թե դա կապված է ատամներ հանելու հետ։ Մասնագետները, սակայն արձանագրել են, որ երեխան հյուծված է եղել՝ նրա քաշն ընդամենը 7,7 կգ է եղել, որը 7 ամսական երեխայի միջին քաշ է, սակայն ոչ 1,5 տարեկանի։

Նոյեմբերի 6-ին բժշկական փորձաքննությունը հաստատել է, որ երեխան մահացել է հյուծվելու պատճառով։ Այդ զույգի մյուս երկու երեխաների մոտ նույնպես կիսաքաղցության ախտանշաններ են գտել, նրանցից մեկի մի քանի ատամները բացակայել են։ Ամենաառողջը եղել է երրորդ երեխան՝ ուրիշ հորից, նա պարբերաբար հյուրընկալվել է իր հոր տանը և այնտեղ լիարժեք սնվել է։

Ծնողներին երեխայի հանդեպ պարտավորությունները չկատարելու և չկանխամտածված սպանության մեղադրանքներ են առաջադրվել։ Զույգին կալանավորել են, դատը նշանակված է դեկտեմբերի սկզբին։

med.news.am



Նման նյութեր