«Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունն իր պաշտոնական կայքում հայտարարել է դեկտեմբերի 15-ից Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Գյումրիի «Շիրակ» օդանավակայան ու հակառակ ուղղությամբ չվերթների մեկնարկի մասին: Տոմսերի գները սկսվում են 999 ռուբլիից (մոտ 7500 դրամ): 500 ռուբլի (մոտ 3700 դրամ) հավելավճարի դեպքում ընկերությունն առաջարկում է նաև Երևանից Գյումրի ավտոբուսի ծառայություն:
Հնարավոր է պատվիրել նաև «Պլյուս» և «Պրեմիում» փաթեթներ: Դրանց տոմսերը ներառված ծառայությունների արդյունքում ավելի թանկ են, համապատասխանաբար, 2.000 և 6.000 ռուբլի: Սա ընկերության պաշտոնական հայտարարությունն էր:
Առհասարակ էժան տոմսերով Մոսկվա թռչելու մասին «Պոբեդա»-ի հայտարարությունը ոգևորություն առաջացրեց շատերի մոտ: Անգամ հնչեցին հումորային կարծիքներ, թե կարելի է ընդամենը 7500 դրամով թռչել Մոսկվա սուրճ խմել և ետ վերադառնալ:
Սակայն ոգևորությունը կարճ տևեց: Իրականում «Պոբեդա» -ի պաշտոնական կայքում 999 ռուբլիանոց տոմսեր չկան: Էժան գներով տոմսեր ամրագրել հնարավոր չէ, որ միայն դեկտեմբերի 15-ի համար, այլ նաև մյուս օրերին նախատեսված չվերթների ժամանակ:
Armday.am-ը ներկայացնում է լուսանկարներ, որտեղ հստակ երևում են Գյումրիից- Մոսկվա չվերթների օրը և գնացուցակը:
Թե ինչու և ինչ պատճառներով է ընկերությունը մոլորության մեջ գցում ուղևորներին կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներում:
Ի դեպ որքան մոտենում են տոները, այնքան տոմսերի գները թանկանում են: