20 տարվա անպտղությունից հետո զինծառայողի ընտանիքում զույգ է ծնվել. life.panorama.am
Advertisement 1000 x 90

20 տարվա անպտղությունից հետո զինծառայողի ընտանիքում զույգ է ծնվել. life.panorama.am

Ս.թ. նոյեմբերի 17-ին «Շենգավիթ» ԲԿ-ում 40-ամյա Գ.Խ.-ն զույգ աղջիկներ է լույս աշխարհ բերել 20 տարվա երկար սպասումից հետո:  life.panorama.am-ի փոխանցմամբ՝ զինծառայող ամուսինները դիմել էին «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն, որտեղ էլ խնդիրը հայտաբերելուց հետո, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի պատասխանատվությամբ կատարվել էր արտամարմնային բեղմնավորում՝ Պաշտպանության նախարարության ֆինասական աջակցությամբ:

Բաղձալի հղիության արդյունքից հետո ս.թ. դեկտեմբերի 17-ին «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանի միջամտությամբ կատարվել է կեսարյան հատում, ծնվել են զույգ աղջիկներ՝ 1450 գրամ քաշով և 46 սմ հասակով:

Նորածինը տեղափոխվել է մասնագիտացված կլինիկա, որտեղ հաստատվել է ախտորոշումը և   կատարվել է վիրահատություն՝ հեռացվել է ուռուցքանման գոյացությունը: Ըստ մասնագիտացված կլինիկայի տեղեկատվության վիրահատությունը ընթացել է հարթ և նորածնի վիճակը համապատասխանում է կրած վիրահատությանը:

Մայրը և մյուս փոքրիկը գտնվում են բավարար վիճակում և պատրաստվում են դուրս գրվել հիվանդանոցից:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: