Քրիստոսի Մսուրը Բեթղեհեմ կվերադառնա երկու հազար տարի անց
Advertisement 1000 x 90

Քրիստոսի Մսուրը Բեթղեհեմ կվերադառնա երկու հազար տարի անց

Հռոմի Ֆրանցիսկոս պապը որոշում Է ընդունել Քրիստոսի մսուրի ոչ մեծ բեկորը Սուրբ հող վերադարձնելու մասին: Այդ մասին հայտնել Է Սուրբ Հողի Կուստոդիան՝ տարածաշրջանում ֆրանցիսկյան ուխտի վարչական օկրուգը:

Ինչպես նշվում Է հայտարարության մեջ, սրբությունը Երուսաղեմ կհասցվի ուրբաթ օրը՝ նոյեմբերի 29-ին: Քաղաքում տոնական միջոցառումներ կկայանան մասունքի վերադարձման առթիվ: Այնուհետեւ նոյեմբերի 30-ին այն կտարվի Բեթղեհեմ՝ քաղաք Հորդանան գետի արեւմտյան ափին, որտեղ, աստվածաշնչյան ավանդության համաձայն՝ ծնվել Է Քրիստոսը:

Մասունքը Երուսաղեմի պատրիարք Սոփրոնիոսը նվիրել Է Թեոդորոս Ա պապին մահմեդակնների կողմից Սուրբ հողի նվաճման ժամանակ: Այս պահին այն գտնվում Է Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում:



Նման նյութեր