Երևանի Նորքի անտառներում ներդրվելու է կաթիլային ոռոգման համակարգ
Advertisement 1000 x 90

Երևանի Նորքի անտառներում ներդրվելու է կաթիլային ոռոգման համակարգ

ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին Երևանի անտառպետության 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային աշխատանք կատարելու համար։

Նոյեմբերի 28-ի նիստում նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Նախագծով առաջարկում ենք 6 միլիոն դրամ փոխանցել Նորքի անտառներում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու նախագծանախահաշվային աշխատանքներ կատարելու համար։ Ներկայումս իրականացվող ոռոգման արդյունավետությունը բավական ցածր է՝ հաշվի առնելով, որ ջուրը հոսում է ոչ նպատակային՝ ելնելով հողի շերտի կառուցվածքից։ Արդյունքում ծառերը չեն ստանում աճի համար անհրաժեշտ քանակությամբ ջուր։ Կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը հնարավորություն կտա ապահովել յուրաքանչյուր ծառի համար անհրաժեշտ քանակությամբ ջրով սնուցում»,- ասաց Գրիգորյանը։

Նախնական գնահատմամբ, նշված տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ է մոտ 120 մլն դրամ:



Նման նյութեր