«Ուրարտու» ՖԱ-ը և թիմի կիսապաշտպան Անդրանիկ Ոսկանյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը:
29-ամյա պաշտպանը «Ուրարտուի» կազմը համալրել է 2019 թվականի փետրվարից, որի ընթացքում նա անցկացրել է 6 խաղ:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Ոսկանյանին թիմի կազմում անցկացրած խաղերի համար, ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում: