Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայում եմ Դ. Սոլովյովի հաղորդումը, որտեղ Ժիրինովսկին Անկարայից զեկուցում է Էրդողանի հետ հանդիպման մասին… էսպիսի լպստոցի չէի լսել, էսպիսի քծնանք ու գովասանքներ Թուրքիայի հասցեին … «պատմական շրջադարձ է, Թուրքիան թեքվում է Եվրոպայից, դուրս կգա ՆԱՏՕ-ից, Պուտինը պետք է լուրջ վերաբերմունք ցուցաբերի, օգնի Թուրքիային անդամակցելու Շանհայան կազմակերպությանը։
Թուրքիան գալիս է հյուսիս, Ռուսաստանը պետք է շարժվի հարավ։ Թուրքեերը ռուսներին սիրում են, 100.000 թուրքի կին ռուս ունենք, պետք է մոռանանք բոլոր վատ բաները»։ Մի խոսքով՝ նողկալի է, մեզ համար վտանգների մասին էլ չասեմ։ Էն Մասիս սարի մասին էլ՝ ոչ մի բան…»: