Միջերկրական ծովում Ֆրանսիայի Կորսիկա կղզին լրջորեն տուժել Է փոթորիկներից և տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումից, հաղորդում Է BFMTV-ն: Տարերքի հարվածը քշել տարել Է մի քանի կամուրջներ, խախտվել Է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը:
Վատ եղանակի պատճառով նաև չեղարկվել են բոլոր ավիաչվերթերը: Մի շարք քաղաքներ և բնակավայրեր ծածկված են ջրով: Կղզու բոլոր դպրոցներում պարապմունքները չեղյալ են հայտարարված: