Անգլիայի հարավ – արեւելքի Էսեքսի կոմսությունից փոստատարը մահացել Է հոգնածությունից՝ բաժանելով Ծննդյան տոների առթիվ ուղարկված նամակներն ու նվերները: Այդ մասին հայտնել Է Daily Star-ը:
Նշվում Է, որ 42-ամյա Փոլ Քրաշը վարորդ Էր աշխատում փոստային ֆիրմայում: Ծննդյան տոների նախօրեին նամակների եւ ծանրոցների քանակը, որոնք անհրեժեշտ Է ամեն օր տեղ հասցնել, 100-ից աճել Է մինչեւ 240: Այդ ռեժիմով տղամարդն ստիպված Է եղել աշխատել մի քանի շաբաթ:
Այդ օրն Էլ փոստատրը գրասենյակ Էր վերադարձել տասներկուժամյա աշխատանքային օրվանից հետո եւ գանգատվել վատ ինքնազգացողությունից: Մեկ ժամ Էլ չանցած նա սրտի նոպա Է ունեցել եւ մահացել:
«Դա նրա խնդրն Էր: Նա մի մարդ Էր, որը երբեք չԷր հրաժարվում նորմայից ավելի աշխատանքներից»,- հիշում են Քրաշին ֆիրմայի աշխատակիցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: