Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի Facebook-յան գրառումը.
«Պետական աջակցություն ժամանակակից գրականությանը։ Պե՞տք է, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ պետք է, բայց ամենից առաջ անհրաժեշտ է հասկանալ.
ա) ո՞րն է ժամանակակիցը,
բ) ի՞նչ է գրականությունը։
Այս հարցերի պատասխանը գտնելու համար ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ պետք է ստանա գրական որեւէ պարբերական, որն ունակ է դառնալու բնական զտիչ։
Հավանական հարձակումներից պաշտպանվելու համար ասեմ, որ խոսքս ամենեւին գրաքննության եւ ճաշակի ոստիկանության մասին չէ։
Պետությունը լուրջ ֆինանսական ներդրում պետք է անի ամսագրի հոնորարային ֆոնդում՝ այդպիսով առաջացնելով մրցակցություն։
Երեք գրաքննադատից գոնե երկուսը կտան դրական կարծիք, հեղինակը մի հրապարակման համար կստանա 100-150 հազար դրամ հոնորար, չեն տա, մենք ոչ ժամանակակից կունենաք, ոչ էլ գրականություն։
Ի դեպ, գրաքննադատներն էլ պետք է վարձատրվեն հոնորարի նույն ֆոնդից, ինչը նշանակում է նաեւ գրաքննադատության զարգացում։
Եթե գրականությունն ու քննադատությունը զուգահեռ զարգանան, մոտ ապագայում լուրջ արդյունք կլինի։
P.S. Երբեք չեմ ակնկալել եւ չեմ ակնկալելու պետական աջակցություն, բայց այս տարբերակը, կարծես, ազարտ է առաջացնում»։
Լուսանկարը՝ Մխիթար Խաչատրյանի