Տրվել է «Пеноксал® forte» և «PEN BG» ԿԱՀ-երի իրացումն արգելելու կարգադրագիր (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տրվել է «Пеноксал® forte» և «PEN BG» ԿԱՀ-երի իրացումն արգելելու կարգադրագիր

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, կենսաբանական ակտիվ հավելումների շուկայում իրականացվող վերահսկողության շրջանակներում, դիտարկումներ են անցկացրել ԿԱՀ-եր ներմուծող «Մեդ Ալյանս» և «Մեդ-Պրոգրես» ՍՊ ընկերություններում՝ «Пеноксал® forte» և «PEN BG» կենսաբանական ակտիվ հավելումների նկատմամբ:

Դիտարկման ընթացքում պարզվել է, որ «Пеноксал® forte» և «PEN BG»  ԿԱՀ-երը, չեն ենթարկվել համապատասխանության գնահատման, ինչպես նաև՝ որ Եվրասիական տնտեսական միության տարածքում պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում նման արտադրանքների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է: «Пеноксал® forte»-ն և «PEN BG»-ն,  սակայն, Հայաստանում վաճառվել են  որպես կենսաբանական ակտիվ հավելումներ:

«Մեդ Ալյանս» և «Մեդ-Պրոգրես» ՍՊ ընկերություններին տրվել են կարգադրագրեր արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին:

Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ «Пеноксал® forte»-ն իրացվում է նաև «Ֆոլիո Թրեյդ» ՍՊԸ-ի կողմից:

Հետագծելիության ապահովման նպատակով՝ այդ կազմակերպությանը  ևս տրվել է «Пеноксал® forte» ԿԱՀ-ի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

snund.am