Առաջարկը ստացել եմ մարզպետից բոլորովին վերջերս. Գարիկ Սարգսյանի խորհրդական. armdaily.am
Advertisement 1000 x 90

Առաջարկը ստացել եմ մարզպետից բոլորովին վերջերս. Գարիկ Սարգսյանի խորհրդական. armdaily.am

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ՝ Լիլիթ Թադևոսյանը նշանակվել է մարզպետի խորհրդական:

ArmDaily.am-ի հետ զրույցում Թադևոսյանը նշեց, որ մարզպետի խորհրդականն է հասարակայնության հետ կապերի և լրատվության գծով:

«Եվ քանի որ երկար տարիներ աշխատել եմ որպես լրագրող՝ ոլորտն ինձ համար նոր չէ, հարազատ է, իսկ շփումն ու համագործակցությունը ԶԼՄ-ների հետ բնականաբար կշարունակվի առավել ինտենսիվ կերպով: Ինչպես ես,այնպես էլ մարզպետն ու աշխատակազմը միշտ բաց են, թափանցիկ ու պատրաստ են պատասխանել լրագրողներին հուզող հարցերին:

Գարիկ Սարգսյանին ճանաչել եմ դեռևս այն ժամանակ, երբ նա ընտրվեց Նոր կյանքի գյուղապետ: Որպես լրագրող նրա հետ հարցազրույցներ եմ արել և նրա հետ եղել է նորմալ մարդկային շփում: Այնուհետև հեղափոխության օրերին նրան հանդիպել եմ երթերի ժամանակ, էլի որպես լրագրող հարցեր եմ ուղղել նրան, մարզպետ նշանակվելուց հետո շփումը նույն կերպ է եղել: Այնուհետև, վերջերս, նրա կողմից ստացա առաջարկ՝ լինել իր խորհրդականը՝ հասարակայնության հետ կապերի և լրատվության գծով, ես էլ համաձայնվեցի։ Աշխատանքը հետաքրքիր է, կապը լրագրողների հետ արդեն կա, գործընկերներիս մեծ մասը ողջունել է իմ որոշումը, կփորձեմ իմ գիտելիքները հնարավորինս արդյունավետ օգտագործել որպես մարզպետի խորհրդական: Ակնկալում եմ լրագրող գործընկերներիս հետ մշտական կապ, փոխադարձ հարգանք ու ազնիվ համագործակցություն»,- ասաց նա:

armdaily.am



Նման նյութեր