Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ Ես մեղադրում եմ…
Advertisement 1000 x 90

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ Ես մեղադրում եմ…

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ես մեղադրում եմ…

Լսել վարչապետի տխրահռչակ ելույթը փետրվարի 6-ին, սա մեզ չի՞ հիշեցնում ոչ այնքան հեռու պատմական անցյալը:

Վարչապետը հորինել է «հպարտ քաղաքացու» կերպարը՝ սպիտակների գերակայության վտանգավոր թեզը, որը նման է ազգի վեհացնումին՝ «ֆաշիզմի» քաղաքական բնորոշմամբ: Հիշեցնեմ, որ ֆաշիզմը քաղաքական փիլիսոփայություն է, շարժում կամ ռեժիմ, որը հաճախ վեհացնում է մի ազգի և ընդդիմանում անհատին, սատարում է կենտրոնացված ավտոկրատական կառավարությանը, որը ղեկավարվում է առաջնորդի կողմից, խստագույն տնտեսական և սոցիալական կարգավորմամբ և ընդդիմության բռնի ճնշմամբ:

Ո՞ւր եք Դուք առաջնորդում ազգին’ դեպի նեո-ֆաշի՞զմ կամ դեպի, ըստ էության, մոտ նեո-բոլշևի՞զմ: Բայց սրանք այն «իզմերն» են, որոնցում Դուք վախենում էիք խոստովանել: Հետևաբար, «փաշինիզմը» դա սովորական ֆաշիզմ է, երբ նա, ով գալիս է իշխանության, թքում է Սահմանադրության վրա:

Մենք Զեզ հավատացինք, երբ քայլում եիք,

Մենք ուրախ էինք իշխանափոխությանը,

Մենք հավատում էինք Զեր խոստումներին,

Մենք սպասում էինք իրական տնտեսական նվաճումներ,

Մենք կուլ տվեցինք բազմաթիվ սխալներ,

Մենք միշտ սպասում ենք, որ դուք կմիավորեք աշխարհով մեկ ցրված մեր ազգը:

Բայց, երկու տարի անց մենք ունենք այն, ինչ ունենք:

Բազմաթիվ հպարտ և անհպարտ քաղաքացիներ, սպիտակներ և սևեր, ովքեր ոչ մի կապ չունեն նախկին իշխանությունների հետ, այսօր հիասթափված են և հիանալի հասկանում են պետությանը սպասող վտանգները:

Այսօր «լուռ մեծամասնությունն» է բարձրաձայնել, որ Հայրենիքը վտանգված է

Ձեր ելույթը Ազգային ժողովի նիստում բացեց բոլորի աչքերը:

Էմիլ Զոլայի հայտնի խոսքը J’accuse… (Ես մեղադրում եմ…) Ֆրանսիայի նախագահին՝ Ալֆրեդ Դրեյֆուսի կեղծված գործի վերաբերյալ, այսօր դարձել է արդիական մեր ազգի համար: Եվ ես ինձ թույլ եմ տալիս, քանի որ Սահմանադրությունը ոտնահարված է, ուղղել այս խոսքը, ես մեղադրում եմ Զեզ հակասահմանադրական և չապացուցված հետապնդումներում Հրայր Թովմասյանին, ում փոխարեն կարող է լինել դու, ես կամ մեկ ուրիշը:

Ես մեղադրում եմ Զեզ և նրանց, ովքեր նստած են «փաշինիզմ»-ի ղեկին և դեռ չեն հասկացել վտանգները, որոնք սպասում են երկրին և մեր ազգին Հայաստանում, Արցախում և սփյուռքում:

ՍԹԱՓՎԵՔ՛

Հարգանքներով,

Վեհարի Սաքանյան

Պրոֆեսոր

ՀՀ Գիտությունների Ակադեմիայի Արտասահմանյան Անդամ

Ֆրանսիա



Նման նյութեր