Ճապոնիայում Diamond Princess նավի չվարակված ուղեւորների դուրսբերումը կսկսվի փետրվարի 19-ին
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում Diamond Princess նավի չվարակված ուղեւորների դուրսբերումը կսկսվի փետրվարի 19-ին

Diamond Princess ճամփորդանավի այն ուղեւորները, որոնց մոտ նոր կորոնավիրուսով վարակում չի հայտնաբերվել, կկարողանան հանրանավից հեռանալ փետրվարի 19-ից: Այդ մասին փետրվարի 18-ին կառավարության նստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն:

«Մենք ակնկալում ենք, որ անալիզների դրական արդյունքներ ցույց չտված ուղեւորները կկարողանան նավից իջնել փետրվարի 19-ից: Ենթադրվում Է, որ մինչեւ ամսի 21-ը նրանք բոլորը դուրս կբերվեն նավից»,- նշել Է նա: Կատոն նաեւ ընդգծել Է, որ մինչեւ փետրվարի 17-ը Diamond Princess-ի բոլոր ուղեւորներից արդեն վերցված են նոր կորոնավիրուսի համար անհրաժեշտ անալիզները:



Նման նյութեր