Ռուսաստանում` հայկական տաճարի տարածքում, հրդեհ է բռնկվել․ կա զոհ
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում` հայկական տաճարի տարածքում, հրդեհ է բռնկվել․ կա զոհ

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում կառուցվող հայկական տաճարի տարածքում հրդեհ է բռնկվել այսօր առավոտյան։ Հրդեհի պատճառով մահացել է առնվազն մեկ մարդ։ Այս մասին հայտնում է տեղական «Волгоград онлайн» կայքը։

Հրդեհը բռնկվել է շինարարների վագոն-տնակում։ Վագոնի հրդեհի մարումից հետո փրկարարները հայտնաբերել են անհայտ մարդու դի։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։



Նման նյութեր