Աշոտ Ոսկանյան. «Թումանյան forever»
Advertisement 1000 x 90

Աշոտ Ոսկանյան. «Թումանյան forever»

ԹՈՒՄԱՆՅԱՆ FOREVER

Մի աշունք մեր Դավոն գնաց քաղաքը խոզ ծախելու։ Մի ճանանչ մարդ աբրեշումի ճիճվի սերմ էր տվել, թե տարեք ձեր տեղը առաջ բերեք։ Ճամփա պահեցինք մինչև գարունքը բաց եղավ։ Գարունքը որ բաց էլավ, ոնց որ խրատ էր տվել՝ էս ճիճվի սերմը բերինք մեր խիզանի ծոցում դրինք, որ տաքանան, դուրս գան։ Դուրս եկան՝ ասեղի ծերի չափ մանր սև զատեր։

․․․Գնացի ձորից մի շալակ թթան տերև բերի, կապեցի մենծ տան ամբարի ոտիցն ու ճիճուն վրեն ածի։ Ինչքան մարդ եկավ նայելու, ոչ ոքի տուն չթողինք, որ աչքով չտան, ասինք՝ թող մի տեսնենք՝ ինչ ա դուրս գալի։ Ա՛յ տղա, էդ անտեր ճիճուները մի քանի օր կացան ու կոտորվեցին։ Հիմի թե ասենք՝ նրանի՞ց էր, որ գոմեշի ձագը շատ էր մոտ կապած, ոտնատակ էր տալիս, թե նրանի՞ց էր, որ հավերը տուն էին թափում՝ կտցահարում, դե ո՞նց անենք։ Հո՜ չէինք կարող հավերը կոտորել, կամ ձագն սպանել։ Թե ասենք՝ անձրևիցն էր, որ երդիկով ներս էր թափում, մին էլ մարդ միտք ա անում, թե բա քաղաքումն անձրև չի՞ գալի․․․ Մի խոսքով՝ բան գլուխ չեկավ։ Տեսանք, որ մեր երկրումը աբրեշումի ճիճուն անում չի, բան չի դառնում։ Դե՛, զարմանալու ի՞նչ կա որ. էնպես երկիր կա՝ հավք չի ապրում, էնպես երկիր կա՝ ցորեն չի դուրս գալի, ամեն աշխարհք մի տեսակ բնություն ունի, բայց էս մեր նոր ուսում առածները էսքանն էլ չեն հասկանում։

Աշոտ Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից: