«Սեղմված գազի շուկան ուսումնասիրելիս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շուկայի ընկերությունների կատարած ծախսերի եւ նրանց ստացած եկամուտների վերաբերյալ առավել ճշգրիտ պատկեր ստանալու նպատակով ընկերությունների գնագոյացումը հաշվարկել է տարեկան կտրվածքով: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ տնտեսվարողներ պահպանել են իրենց շահութաբերությունը, իսկ որոշների մոտ փոփոխություններ են եղել: Վերջիններիս շահութաբերությունը 2019 թ. մայիսին 2018 թ. միջին շահութաբերության համեմատ փոփոխվել է -3 տոկոսից մինչեւ 4 տոկոս, իսկ որոշ ընկերությունների մասով -4-ից մինչեւ 22 տոկոս:
Այնուամենայնիվ, ի՞նչ կարող է վկայել ընկերությունների կողմից վարվող նույնանման գնային քաղաքականությունը: ,Դա կարող է վկայել ընկերությունների միջեւ առկա հնարավոր գնային համաձայնությունների մասինե,- հարցին ի պատասխան համառոտել է ՏՄՊՊՀ նախագահը:
Մասնավորապես՝ խմ-ով վաճառելու դեպքում որոշ ընկերությունների մոտ առկա զրոյական, բացասական կամ ցածր շահութաբերությունը կարող է վկայել այն մասին, որ բնական գազը խմ-ով իրացնելիս թույլ են տրվել որոշակի թերլցումներ, ինչի հետեւանքով կարողացել են գազը վաճառել համեմատաբար ցածր գնով, իսկ կգ-ով իրացման դեպքում վերացել է թաքնված շրջանառությունը, եւ շահութաբերությունն արտացոլում է ընկերությունների մոտ առկա իրական պատկերը…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։