Ներառական կրթություն` հականերառական միջավայրում․ «Չունենալով հիմք՝ միանգամից ուզում ենք տանիք կառուցել»
Advertisement 1000 x 90

Ներառական կրթություն` հականերառական միջավայրում․ «Չունենալով հիմք՝ միանգամից ուզում ենք տանիք կառուցել»

Դասերից մեկի ժամանակ 12-ամյա Վրեժը վերջերս բարձրացել է սեղանի վրա ու քնել։ Դասընկերները նրան չեն խանգարել, ծածկոց են գցել վրան ու դասը շարունակել հարևան դասասենյակում։ Վրեժը Դաունի համախտանիշ ունի։ Կլորիկ դեմքով, շագանակագույն մազերով, խաժ, ժպտուն աչքերով Վրեժին Երևանի համար 169 դպրոցում բոլորն են սիրում։ Նա հյուրերի հետ խոսում է հայացքը խոնարհած, ասում է՝ ամաչում եմ։

Խորհրդային կրթական համակարգն ու կարծրատիպերը ժառանգած երկրում մինչև վերջերս դասարանում սեղանին քնող երեխա, այն էլ՝ նման խնդիրներով, պատկերացնելն անհնար էր։ Հատուկ կարիքներ ունեցող սահմանափակ հնարավորություններով երեխաները մեկուսացված էին հասարակությունից։ Լավագույն դեպքում կրթություն էին ստանում հատուկ փակ հաստատություններում։

Իրավիճակը սկսեց աստիճանաբար փոխվել 2000-ականներից, երբ ներառական կրթությունը ներդրվեց երկրում՝ որպես կրթական բարեփոխումների մի մաս՝ ընդգրկվելով ՀՀ Կառավարության առաջնահերթ խնդիրների շարքում:

Համակարգի ներդրումից շուրջ երկու տասնամյակ անց ներառական կրթության ոլորտում թեև տարաբնույթ չլուծված հարցեր կան, սակայն շնորհիվ օրենսդրական փոփոխությունների, հանրակրթական դպրոցները հասանելի դարձան այն երեխաների համար, որոնք առողջական խնդիրների, սահմանափակ հնարավորությունների հետևանքով ստիպված էին կա՛մ տնային ուսուցում անցնել, կա՛մ հաճախել հատուկ փակ ուսումնական հաստատություն։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ներկայումս հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 6500 երեխա:

Երևանի Հովհաննես Շիրազի անվան համար 169 դպրոցում, որտեղ աշակերտներից մեկն էլ Վրեժն է, կրթություն է ստանում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 32 երեխա։

Ներառական կրթական համակարգին անցումն այս դպրոցում սկսել են դեռևս 2011 թվականից։ Ուսուցիչները նշում են, որ թեև սկզբում ունեցել են դժվարություններ՝ կապված կարծրատիպային մտածելակերպի հետ, սակայն խնդիրը տարիների հետ լուծվել է՝ համադրվելով արդյունավետ ջանքերի  և հաջող փորձի հետ:

Ամբողջությամբ՝ medialab.am



Նման նյութեր