«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը հայտարարել է, որ Մանչեսթերի իր հյուրանոցներն անվճար կտրամադրի բժիշկներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում նրանց օգնելու համար: Այս մասին հայտնում է BBC Sport-ը:
Հանրության համար կփակվի երկու հյուրանոց, որոնք կազատեն 176 տեղ:
«Այս պահին մեր ամբողջ արդյունաբերությունը պետք է համերաշխություն ցուցաբերի ոչ միայն՝ մեր աշխատակիցների, այլև՝ այն մարդկանց համար, ովքեր առաջիկա ամիսներին տարածքի առավելագույն կարիքն են ունենալու»,- ասել է Նևիլը:
Անգլիայի հավաքականի նախկին խաղացողը հայտարարել է նաև, որ հյուրանոցի ոչ մի աշխատող չի ազատվի աշխատանքից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը