«Մենք չէինք ուզում պահեցողության շրջանում լինել, հիմա պարտադրված պահեցողության շրջանի մեջ ենք։ Մենք կամավոր հանձն չառանք, հիմա պարտադրված ենք լինելու։ Եթե եկեղեցիների վարագույրն էր միայն փակ, հիմա նաև դռներն են փակ։ Այն ինչ մենք կամավորապես և սիրով հաձն չենք առնու, անելու մեր կյանքի համար, լինում է ժամանակ, երբ մենք պարտադրված և կրկնակի ուժով ենք ստիպված լինում անելու այդ ամենը։ Այդպես է մարդու և Աստծու հարաբերությունը, այդպես է, փաստն այսօր ցույց է տալիս, մարդու և մարդու հարաբերությունը։
Հորդորում եմ չակերտավոր և անչակերտ ԱՐԴԱՐՆԵՐԻՆ իջնել իրենց անիրավ դատավորի պատվանդանից, ապրել խաղաղության մեջ, ուրիշներին դատելուց առաջ իրենց դատաստանը տեսնել իրենց ներքին կյանքում և այդպես ապրել, որպեսզի չլինեն անիրավ դատավորի կարգավիճակում» – Բագրատ եպիսկոպոս Գալստանյան: