Մեծ Պահքի ԼԱ օր. Օրվա սուրբգրային ընթերցումը
Advertisement 1000 x 90

Մեծ Պահքի ԼԱ օր. Օրվա սուրբգրային ընթերցումը

Բարի լույս բոլորին?
Մեծ Պահքի ԼԱ օր
? Օրվա սուրբգրային ընթերցումը․

«Յայտարարեցէ՛ք ազգերին. «Մարտի ժա՛մ նշանակեցէք, արթնացրէ՛ք պատերազմողներին, հաւաքուեցէ՛ք եւ ելէ՛ք, բոլո՛ր ռազմիկներ: Ձեր խոփերից սրե՛ր կռեցէք եւ ձեր գերանդիներից՝ գեղարդներ: Տկարը թող խրախուսի՝ ասելով, թէ՝ ես հզոր եմ. հաւաքուեցէ՛ք եւ նե՛րս մտէք, շրջակայ բոլո՛ր ազգեր, խմբուեցէ՛ք այստեղ. հանդարտ մարդն էլ պատերազմող թող դառնայ:

Թող ելնեն ու գնան բոլոր ազգերը Յոսափաթի ձորը, քանի որ այնտեղ պիտի նստեմ՝ դատելու բոլոր ազգերին»: Գործի՛ դրէք մանգաղը, որովհետեւ հասել է հունձը, եւ մտէ՛ք, կոխոտեցէ՛ք, որովհետեւ լցուել է հնձանը, եւ փոսերը յորդում են, քանի որ շատացան նրանց չար գործերը: Ձայներ հնչեցին Դատաստանի ձորում, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը Դատաստանի ձորում:

Արեգակն ու լուսինը կխաւարեն, եւ աստղերը կթաքցնեն իրենց լոյսը: Տէրը Սիոնից կկանչի, Երուսաղէմից ձայն կտայ, եւ կշարժուեն երկինքն ու երկիրը. սակայն Տէրը կխնայի իր ժողովրդին, կզօրացնի իսրայէլացիներին:

«Դուք կճանաչէք, թէ ես եմ Տէր Աստուածը, որ բնակւում եմ իմ սուրբ Սիոն լեռան վրայ. Երուսաղէմը կսրբանայ, եւ այլազգիները այլեւս չեն անցնի նրա միջով»:

Այո՛, կլինի այնպէս, որ այն օրը լեռները քաղցրութիւն կբխեցնեն, բլուրները կաթ կյորդեցնեն, Յուդայի երկրի բոլոր աղբիւրները ջուր կբխեցնեն, Տիրոջ տանից աղբիւր կբխի եւ կոռոգի շրջակայքի ձորը: Եգիպտոսը եւ Եդոմը ամայի դաշտ կդառնան Յուդայի երկրի որդիներին արուած անիրաւութիւնների պատճառով, քանի որ արդար արիւն թափեցին իրենց երկրում:

Սակայն Հրէաստանը յաւիտենապէս կբնակեցուի, նաեւ Երուսաղէմը՝ սերնդից սերունդ: «Եւ ես,– ասում է Տէրը,– նրանց արեան վրէժը կլուծեմ, անպարտ չեմ դարձնի նրանց եւ կբնակուեմ Սիոնի մէջ»» (Յովէլի մարգարէութիւնը 3.9-22):

#ՍուրբԳիրքնԱմենՕր