Բանկերը վերանայել են պայմանները. հազարավոր վարկառուներ վարկային արձակուրդ են ստացել
Advertisement 1000 x 90

Բանկերը վերանայել են պայմանները. հազարավոր վարկառուներ վարկային արձակուրդ են ստացել

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության վերջին մեկ շաբաթվա ընթաքում՝ մարտի 20-ից 27-ը, Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց և 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ: Այս տվյալները Facebook-ում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով»,- հայտնում է վարչապետը:

Փաշինյանի տվյալներով՝ վերանայված վարկերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ: