Արցախում զինծառայող է մահացել
Advertisement 1000 x 90

Արցախում զինծառայող է մահացել

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Այս մասին տեղեկացանք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջից։
«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրության մեջ։