Նարեկ Սամսոնյան. «Ստի սպարտակիադայից մի հատված (մինչև 14:30-15:00-ի ուղիղ եթերը)»
Advertisement 1000 x 90

Նարեկ Սամսոնյան. «Ստի սպարտակիադայից մի հատված (մինչև 14:30-15:00-ի ուղիղ եթերը)»

«Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնալու բուհերից: Կառավարությունը ստանձնել է այդ պատասխանատվությունը»: Նիկոլ Փաշինյան

Այսինքն ստացվում է, որ, եթե դու սովորում ես բարձր առաջադիմությամբ, որից տրամաբանորեն բխում է, որ 90 տոկոսով անվճար ես սովորում հետևաբար նաև վարձ չմուծելու պատճառով դուրս չես էլ կարող մնալ ու դա տեղի է ունենում ոչ թե քո, այլ նրա շնորհիվ, որ Նիկոլն է վարչապետը: Կարճ ասած, նույն տրամաբանությամբ Նիկոլի շնորհիվ է նաև, որ օրինակ զուգարանում ջուրը քաշում ես ու ջուր է գալիս:

Հ.Գ. Անկեղծ եմ ասում, էսքան մած ծավալի ստի դոզավորմամբ տեսանյութ տեսած չկամ ես: Էս մարդու կողմից արված ԲԱՑԱՌԱՊԵՍ ոչ մի պնդում ճշմարտության հետ աղերս չի ունեցել: Չգիտեմ ոնց եմ տեղավորելու կարճ ուղիղ եթերի մեջ:

Նարեկ Սամսոնյանի էջից: