Հունաստանում սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է
Advertisement 1000 x 90

Հունաստանում սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հունաստանում մտցված բոլոր սահմանափակումների ժամետները երկարաձգվում են մեկ շաբաթով՝ մինչև մայիսի 4-ը:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է կառավարության հատուկ ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը:

«Այսօր ես հայտարարում եմ, որ այն բոլոր սահամանփակումները, որոնք նախատեսված են մինչև ապրիլի 27-ը, երկարաձգվում են մինչև մայիսի 4-ը: Հաջորդ շաբաթվա սկզբին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդես կգա ելույթով և կներկայացնի կառավարության ծրագիրը հաջորդ շրջանի համար»,- ասել է նա: Կառավարության հատուկ ներկայացուցիչը նշել է նաև, որ բնականոն կյանքին վերադարձը լինելու է աստիճանական, փուլային տարբերակով: Դրա նպատակն այն է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում չվատանա:

Հունաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2 հազար 408 է, մահերինը՝ 121:



Նման նյութեր