97 տարեկան թոշակառուները սիրահարվել են՝ շնորհիվ կորոնավիրուսի
Advertisement 1000 x 90

97 տարեկան թոշակառուները սիրահարվել են՝ շնորհիվ կորոնավիրուսի

Բրիտանացի թոշակառուները՝ Պրեստվիչ քաղաքից, հասկանալով, որ սիրահարվել են միմյանց, որոշել են միասին ապրել: Իսկ նրանց որոշմանը նպաստել է կորոնավիրուսի պատճառով հաստատված կարանտինը, գրում է The Sun-ը:

Վետերան Ռոբերտ Ուոլշը և Լիլիան Գրանդին, որոնք 97 տարեկան են, հանդիպել են անցյալ տարվա նոյեմբերին: Տղամարդն ու կինն արագ ընդհանուր լեզու են գտել և սկսել են հանդիպել շաբաթական մի քանի անգամ:

Երբ իշխանությունները երկրում կարանտին հայտարարեցին, Ուոլշն ու Գրանդին որոշեցին միասին ապրել, քանի որ հասկացան, որ սիրում են միմյանց: Երեխաների հավանությունը ստանալուց հետո Ռոբերտը տեղափոխվեց Լիլիանի տուն:

«Ես անդառնալիորեն սիրահարվեցի նրան: Այս սարսափելի վիրուսի մեջ մենք լավ կողմ գտանք. այժմ մենք միասին ենք»,- խոստովանել է Ուոլշը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր