«Կրեք էդ անտերը, ժողովուրդ ջան». Արարատ Միրզոյանը՝ դիմակ կրելու մասին. aravot.am
Advertisement 1000 x 90

«Կրեք էդ անտերը, ժողովուրդ ջան». Արարատ Միրզոյանը՝ դիմակ կրելու մասին. aravot.am

«Անկեղծ ասած՝ քննարկումները լսելիս մի անեկդոտ հիշեցի: Մեկը երեկոյան վերադառնում է տուն եւ ասում, որ վաճառողին խաբել է՝ փողը տվել է, ապրանքը չի վերցրել: Հիմա եկեք հասկանանք՝ ո՞վ ում է խաբում եւ ինչի համար: Ասում եք, որ դիմակ կրելը պարտադիր է, բայց կարող է պայուսակում լինել: Ժողովուրդ ջան, անվերջ կարելի է նման իրավիճակներ ասել»,- ԱԺ նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Ինչպես հայտնել էինք, ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է կորոնավիրուսի տարածումը կանխելուն միտված օրինագիծը, որով արտակարգ դրության ժամանակ բաց տարածքներում դիմակ չունենալը կպատժվի 10 000 դրամով, իսկ փակ տարածքներում քաղաքացու դիմակ չկրելու համար տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն՝ 100-300 հազար դրամի չափով:

«Ամեն հնարամիտ մարդ կարող է խուսափել պատժվելուց եւ օրենքը շրջանցելուց: Անվերջ հնարավոր է այս իրավակարգավորումը շրջանցել: Հիմա հարց՝ իմա՞ստը: Կառավարությունը սա անում է, որ տուգանի՞ մարդկանց: Անում է, որ պաշտպանի մարդկանց, որովհետեւ աշխարհում հարյուր տոկոսանոց պատասխան չկա՝ դիմակն օգնո՞ւմ է, թե ոչ: Փաստ է, որ դիմակը կարող է օգնել փրկել մարդուն: Դրա համար ասում ենք՝ կրեք էդ անտերը, ժողովուրդ ջան… ունեցեք մոտներդ»,- քաղաքացիներին կոչ արեց Արարատ Միրզոյանը:

Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ կառավարությունը պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի՝ դիմակների շուկայի գները կարգավորելու համար:

aravot.am