Դերասան Մհեր Մխիթարյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այս մասին սիթքոմներից ու հումորային նախագծերից հայտնի դերասանը նշեց NEWS.am STYLE-ի հետ զրույցում:
Այն, որ կորոնավիրուսի թեստ էր հանձնել, Մհերը հետեւորդներին հայտնել էր Instagram-ի իր էջով: Դերասանը շփում էր ունեցել մի մարդու հետ, որը կարծում էին` վարակակիր է, սակայն վերջինի թեստի պատասխանը եւս բացասական է եղել:
Անդրադառնալով թեստի պատասխանին սպասելու ապրումներին` Մհերը հավելեց. «Ներշնչող մարդ չեմ, ինչ պատասխան էլ լիներ, միեւնույն է ես արդեն հետեւություն արեցի, որ ավելի ուշադիր պետք է լինել առողջությանը: Երբ զգում ես, որ առողջությանդ հետ մի բան այն չէ` քեզ վատ ես զգում ու թույլ, այդ պահին ով ուզում ես եղիր, դառնում ես անպաշտպան մեկը: Դրա համար հորդորում եմ պահպանել բոլոր կանոններն ու մատների արանքով չնայել առողջությանը»: