Գորիսում ընթացքի մեջ է պատմա-մշակութային միջավայրի վերականգնման շինարարական եռուզեռը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գորիսում ընթացքի մեջ է պատմա-մշակութային միջավայրի վերականգնման շինարարական եռուզեռը

Հայաստանի Հանրապետության Տեղական տնտեսություն և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Գորիսի պատմական կենտրոնը։

Ծրագրի շրջանակներում իրականացվում է պատմական բնակելի տների վերականգնում: Կվերանորոգվեն հին պատմական շինությունների տանիքները, կոլորիտային պատշգամբները, կենտրոնում գործող առևտրային կենտրոնների դռները, բնակելի և հասարակական շինությունների պատուհանները։ Կիրականացվեն պատմական շինությունների ճակատային հատվածի վերականգնման և գեղարվեստական սվաղման/բարքաշի վերականգնում/ աշխատանքներ։

Գորիս քաղաքի կենտրոնական հատվածի պատմա-մշակութային միջավայրի վերականգնում. Գուսան Աշոտ (620 մ), Կոմիտաս (469 մ), Մակիչ (281 մ), Օրբելյան (182 մ), Մաշտոց (341 մ), Անկախության (134 մ), Տաթևացի (341 մ) փողոցների վերականգնում և արտաքին լուսավորության իրականացում:

Փողոցների ճանապարհային և մայթերի հատվածները կկառուցվեն բազալտե և բետոնե սալիկներից: Վերականգնվող փողոցներում ամբողջությամբ կփոխվեն գլխավոր ջրագծերը, գլխավոր կոյուղագծերը, էլ սնուցման ցանցը։ Ընթացքի մեջ են նաև Վարարակն գետի մաքրման աշխատանքերը: