Թեև ինքս էլ, մայրս էլ ծնվել ենք Երևանում, իսկ մորենական պապս (ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի առաջին շրջանավարտներից), ապրել է այստեղ 1923-ից, ինձ երբևէ բնիկ երևանցի չեմ համարել։ Ոչ այն պատճառով, որ հայրս միայն երեսնականների վերջից է բնակություն հաստատել Երևանում, այլ որովհետև նման պրոբլեմ ընդհանրապես չեմ ունեցել։ Նաև խոր հակակրանք եմ տածել «գեղցի – գյուղացի» թեմայով ճամարտակություններ անողների նկատմամբ։
Բայց այսօր, երբ երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ համախոհ-բարեկամներիս մի հատված, զուտ կոնյունկտուրային հանգամանքներից ելնելով՝ հանուն մի քանի կասկածահարույց օրինագծերի պաշտապանության, ԲՆԻԿ ՈՉ ՄԻ ՏԵՂԱՑԻՆԵՐԻ ԴԻՐՔԵՐԻՑ անմաքուր արշավ է սկսել Երևանի դեմ, հանգեցնելով նրա պատմությունը պարսկական գյուղաքաղաք լինելու ժամանակներին և երևանցիներին զրկելով երևանյան քաղաքային ինքնության կրողը լինելու իրավունքից և պատվից, ստիպված եմ մի կողմ դնել հաստ ու բարակը, այո-ն ու բայց-ը և անպաճույճ միանշանակությամբ արձանագրել․
JE SUIS ԲՆԻԿ ԵՐԵՎԱՆՑԻ
Աշոտ Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից: