Ատելության առաջնորդի «Օրագիրը». Իսկ դու ղալաթ արե՞լ ես. antifake.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ատելության առաջնորդի «Օրագիրը». Իսկ դու ղալաթ արե՞լ ես. antifake.am

Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում փոխվել է քաղաքական դիսկուրսի որակը և կառուցվածքը: Հասարակությունն այսօր, առավել քան երբևէ, ապրում է Ֆեյսբուքում ստեղծված իրականությամբ, որի հիմնական մեղավորը իշխանություններն են: Պետք է արձանագրել. քաղաքական որակը ստեղծում և պահպանում է ժամանակի իշխանությունը:

Մինչև 2018թ. հայտնի իրադարձությունները և Նիկոլ Փաշինյանի ձեռամբ իրականացված «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը»՝ փաստացիորեն գործել են չգրված կանոններ, հայհոյանքը, վիրավորանքը, անընդունելի արտահայտությունները տեղ չեն ունեցել օրվա քաղաքական կոնյուկտուրայում: Այդ օրերին առավել ակտիվ քաղաքական գործիչների խոսքում բացակայում էր նաև ոչ նորմատիվային լեքսիկոնը, օրինակ, այնպիսի արտահայտություններ, ինչպիսին են՝ «պատերին ծեփելը», «ասֆալտներին փռելը» և նման գռեհիկ ու պետական պաշտոնյային ոչ վայել արտահայտություններ կամ թիվ մեկ քաղաքական ամբիոնից հեքիաթներ պատմելը:

Նման պայմաններում նույն մակարդակում պայքարելը այլընտրանք չունի: Երբ նման լեքսիկոնը դաշտ է նետում իշխանությունը, նրա դեմ պայքարելու միակ միջոցը դառնում է նրա դեմ իրեն հասկանալի բառապաշարով պայքարելը: Հաճախ բազմաթիվ լուրջ մասնագիտական հիմք ունեցող գործիչներ ստիպված են լինում իջնել նման մակարդակի՝ իրենց խոսքը, հակափաստարկները ավելի հասկանալի և լսելի դարձնելու համար:

Ստորև՝ հանդիպող արտահայտություններում ընթերցողի մոտ առաջին հայացքից տպավորություն կստեղծվի, թե վարչապետի հերթական ելույթն է կարդում, սակայն թվարկվածն այն է, որոնցով բնորոշվում է Նիկոլ Փաշինյանի հանրային ասպարեզ ի հայտ գալու նախաշեմին որդեգրած սկզբունքները, որոնք իրենց հստակ ձևակերպումներն են ստացել նախ «Օրագիր», ապա «Հայկական Ժամանակ» օրաթերթերում, ապա երկիրը օրաթերթ դարձրած ղեկավարի կառավարման մեջ։

Դեռևս 1999 թվականին այդ ժամանակ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը դատի էր տվել «Օրագիր» օրաթերթին: Սարգսյանի պնդմամբ՝ թերթը հերյուրանքներ և զրպարտություններ էր տարածում և պահանջել էր դատարանից երեք ամսով կասեցնել թերթի գործունեությունը, որից ավելի ուշ հրաժարվել էր:

«Օրագիր» օրաթերթը հիմնադրվել էր 1998 թվականին: Թերթի հիմնադիրը և հրատարակիչը Աննա Հակոբյանն էր, գլխավոր խմբագիրը` ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 1999թ. օրաթերթի գործունեությունը դատարանի կողմից դադարեցվում է: Նույն թվականից «Օրագիր»-ը շարունակվում է «Հայկական Ժամանակի» տեսքով:

Դեռևս 2004 թվականին ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը իր զեկույցներում նշում էր, որ «Հայկական Ժամանակ»-ը անհիմն և չհաստատվող պատմություններ հրապարակողի համբավ ունի: Սա զարմանալի եզրակացություն չէ, քանի որ հանրային ընկալումներում «Հայկական ժամանակ»-ը մշտապես ընկալվել է որպես մանիպուլյացիաներ և չհիմնավորված տեղեկություն տարածող լրատվական։

Հարց է առաջանում. Ինչու՞ է նման համոզմունք ձևավորվել:

Նման համոզմունք ձևավորելու համար բավական է միայն թերթել դեռևս 1998 թվականին հրատարակվող «Օրագիր» օրաթերթը: Թերթելով մի քանի հրատարակություն` տպավորություն ես ստանում, թե Նիկոլ Փաշինյանը առանձնահատուկ և ընդգծված վերաբերմունք ունի այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, Երկրապահ կամավորականների միության, ինչպես նաև ակնհայտ ծաղրական վերաբերմունք` այդ ժամանակ գործող իշխանությունների նկատմամբ:

Վերջերս Նիկոլ Փաշինյանը իր հերթական ուղիղ «կորոնավիրուսային» եթերներից մեկում արել էր իր ամենակարևոր խոստովանություններից մեկը. «Իմ բանաձևը հետևյալն է. իրականության փոփոխության գործիքը անհատի փոփոխությունն է՝ ամեն իրավիճակում»:

Իսկ մի քանի օր առաջ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցներին մեղադրեց երկրում ստեղծված իրավիճակի համար. «Հանեցինք խոսքի ազատության սահմանափակումները կորոնավիրուսի հետ կապված, և տեսեք, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո: Եվ այսօրվա կարևորագույն պատճառներից մեկը հենց դա է: [Լրատվամիջոցները- խմբ.] Մարդկանց մղում են մահվան իմ ասած գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ»:

Եվ այսպես, հետևողականորեն, Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ օգտագործել է իր բանաձևը. փոխել է անհատին՝ փոխելով մարդկանց իրականության պատկերացումը:

Սկսած իր լրագրողական գործունեության զարթոնքից՝ Նիկոլ Փաշինյանը «Օրագիր» թերթով, որը հետագայում նոր «ՀԺ» դարձավ, հետևողականորեն մարդկանց տանում էր դեպի ատելություն ու համոզում, որ զինվորականությունը, բանակը, պատերազմը հաղթած գեներալները, հորինված տոկոսներն են, որ խանգարում են «ժողովրդին» առաջ շարժվել։ Տարիներ շարունակ ծաղրանկարներով, մականուններով լեցուն իր թերթերի էջերը ատելություն են սերմանել հասարակության մեջ և կանգ չեն առել նույնիսկ պաշտոնյաների ընտանիքների անդամներին վիրավորելու և զրպարտելու առաջ։ Վատն էին բոլորը, իսկ ամենաարդարը իրենք էին, որովհետև «չէին թողել իրեն համալսարանը ավարտել»:

Իր հարցազրույցներից մեկում Աննա Հակոբյանը նշում է, որ իրենց թերթում երբեք չեն անդրադարձել պաշտոնյաների ընտանիքի անդամներին, ինչպես նաև երբեք չստուգված տեղեկատվություն չեն հրապարակել, այնինչ տարիներ  շարունակ իրենց թերթում տեղի է ունեցել տրամագծորեն հակառակը:  Օրինակ, վերջերս հայտնի դարձավ, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տարիներով «համաֆինանսավորել է» «Հայկական Ժամանակին»:

«Որպեսզի ընտանիքիս հանգիստ թողնեն այդ սրբապիղծները, գնացի գործարքի, և պայմանավորվեցինք, որ ամսական իրենց չվաճառված թերթերը, ինչ-որ սխեմայի միջոցով մենք կֆինանսավորենք, որպեսզի իրենք չունենան թերթային «վազվրատ», որովհետև «Հայկական Ժամանակ» թերթը չէր վաճառվում, բացարձակ ոչ ոքի հետաքրքիր չէր, ինչպես նաև հիմա։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ ես իմ կյանքում մի անգամ եմ ենթարկվել շանտաժի և արել եմ մեծ սխալ, որովհետև իմ ընտանեկան երջանկության համար ֆինանսավորել եմ հոգեբանական տեռորիստին», – իր տեսանյութերից մեկում հայտարարել էր Միքայել Մինասյանը:

Վերադառնալով «Օրագրին». Իր համեմատաբար կարճ գոյության ընթացքում «Օրագրում» առանձնանում են բազմաթիվ հոդվածներ, որոնք ուղեկցվում են ծաղրանկարներով և մականուններով, վիրավորանքներով, հեգնանքով և գործիչների դեմոնիզացմամբ: Այդ տարիներին հատկապես աչքի էին ընկնում  մասնավորապես Վազգեն Սարգսյանին «նվիրված» ծաղրանկարները, որոնցով զարդարվում էր թերթը:

Օրինակ, «Կտոր մը կամուֆլյաժ. իսկ դու ղալաթ արե՞լ ես». 29 հունվարի, 1999 թվական.

Նիկոլ Փաշինյանի համար Վազգեն Սարգսյանը «սուպերնախարար էր», իսկ «սուպերնախարարից մեղադրյալ մի քայլ է»: Սույն հոդվածում Վազգեն Սարգսյանին մեղադրանքներ էին առաջ քաշում, որոնք և’ անվանարկում էին գործչին, և’ զրպարտություններ էին պարունակում:

Հաջորդ օրինակում` «Կտոր մը կամուֆլյաժ-2». 4 մայիսի, 1999թ.

Թերթը քննարկում է «կամուֆլյաժի` այլևս քաղաքական կատեգորիա չլինելը և «սուպերնախարարի» վերջը»:

 

Ամբողջությամբ՝ antifake.am