Ձոն Arsen Torosyanին
Նվաստության հոտն է փչում քո տեսակից
Ու խեղճության մեղեդին է գլուխ տանում,
Կեղծարարի գարշահոտն է ամենուրեք
Ու թուլության նվնվոցդ է հոգի հանում:
Անճարությունը տարածվել է ու տեր դարձել,
Հույս ու հնար բարակել են ու թուլացել,
Իսկ ժպիտդ ոսկեփայլիկ ու հուրհրան
Վաղուց քեզնից խույս է տվել ու չքացել…
Սև դռների բաց լինելու ժամանակն է,
Քեզ կլելու ու մարսելու հարմար պահն է,
Որովհետև պաշտպանվելուդ ուժ չմնաց,
Ողջը պարպվեց, զուր մսխվեց ու կուտ գնաց: