Նարեկ Մալյանը գրում է.
«Իսկ հիմա լուրջ.
Կորոնավիրուսի համավարակը Հայաստանում ի սկզբանե քաղաքականացվեց իշխանության կողմից:
Դեռևս փետրվարին վարչապետը ուներ ընտրություն՝
Ա) Պայքարել կորոնավիրուսի դեմ:
Բ) Պայքարել ՍԴ-ն զավթելու համար:
Իշխանությունը ընտրեց երկրորդը: Դժվար է ասել այդ օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ գիտակցու՞մ էր, որ ամիսներ անց իր ընտրության արդյունքում հարյուրավոր մարդիկ են մահանալու, թե սկզբում թերագնահատվեց Կորոնավիրուսի վտանգը, բայց արդյունքում երկիրը հայտնվեց առողջապահական կոլափսի մեջ:
Մարտի կեսից հայտարարված լոքդաունը արդյունք չտվեց, ոչ թե այն պատճառով, որ «սենտիմենտալ» իշխանությունը չէր ցանկանում հպաաարտ ժողովրդին կարանտին պարտադրել: Այդ ողորմելի արդարացումը ՝ «մենք տապալեցինք համավարակի դեմ պայքարը, որովհետև բարի էինք» ծիծաղեցրեց նույնիսկ նիկոլականներին…
Իրականում վարչապետը հույսը չէր կորցնում, որ ապրիլին ամենաուշը մայիսին հանրաքվե է իրականացնելու, ուստի հանրաքվեից առաջ չցանկացավ «նեղացնել» իր ընտրողներին:
Այս անպատասխանատու և հանցավոր որոշման արդյունքում տապալվեց լոքդաունը, շղթայաբար տապալելով համավարակի դեմ պայքարը, տնտեսության տարբեր ճյուղեր, արժեցավ բազմաթիվ կյանքեր և ճակատագրեր:
Բանն այն է, որ ՀՀ-ում իշխանությունը զավթած օտարերկրյա գործակալական ցանցը պարտադրում է իր սեփական օրակարգը: Գործակալական ցանցին անհրաժեշտ էր օր առաջ ձևավորել իշխանությանը հնազանդ ՍԴ, որի միջոցով շփշփալով կվավերացնեն ամենակասկածելի ու կեղտոտ կոնվենցիաները:
500 մարդ ավել կմեռնի, թե պակաս գործակալական ցանցին չի հուզում:
և ուրեմն, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի տարածման միայն մեկ պատասխանատու կա և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»: