Վերջերս մամուլում և համացանցում ակտիվ քննարկման առարկա է դարձել «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում արտերկրում հրատարակվում է հայ դասական և ժամանակակից գրականություն։
Գրահրատարակչության ոլորտում պետական քաղաքականության, հայ գրականության հանրահռչակման մեխանիզմների, ինչպես նաև քննարկվող դրամաշնորհային ծրագրի մասին «Արմենպրես»–ի թղթակիցը զրուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետի պաշտոնակատար Արմեն Սարգսյանի հետ։
–Ի՞նչ քաղաքականություն է իրականացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գրահրատարակչության ոլորտում։
-Նախարարությունը ոլորտի քաղաքականությունը մշակելիս և իրականացնելիս առաջնորդվում է այն համոզմամբ, որ ոլորտի յուրաքանչյուր օղակի զարգացումը հավասարապես կարևոր է՝ սկսած ստեղծագործականից, մինչև գրադարան և ընթերցող։ Այս բնագավառում նախարարության ծրագրերը միտված են գրական դաշտի բոլոր օղակների հավասարաչափ զարգացմանը, գրական արտադրանքի միջոցով գրական-մշակութային ժառանգության պահպանմանը, տարածմանը և հանարհռչակմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման, ինչպես նաև գրատարածման բնագավառում միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
-Կբացե՞ք «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի փակագծերը:
-ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ 2017 թվականին մեկնարկած «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը միտված է հայ գրականության տարածմանը Հայաստանի սահմաններից դուրս։ Այս դրամաշնորհին կարող են դիմել արտերկրի հրատարակչությունները՝ հայ դասական և ժամանակակից գրականություն թարգմանաբար հրատարակելու համար։ Նախարարությունն աջակցում է հայտով ներկայացված նախագծերին՝ հատկացնելով գրքի թարգմանության համար անհրաժեշտ գումարը։
Ամբողջությամբ՝ armenpress.am