Անդրանիկ Թևանյան. ««Սև» Ուեսթը կաշխատի «սպիտակ» Թրամփի օգտին՝ որոշակիորեն օգտագործելով նաև Քարդաշյանի «պլեբսային» լսարանին»
Advertisement 1000 x 90

Անդրանիկ Թևանյան. ««Սև» Ուեսթը կաշխատի «սպիտակ» Թրամփի օգտին՝ որոշակիորեն օգտագործելով նաև Քարդաշյանի «պլեբսային» լսարանին»

Անդրանիկ Թևանյանի գրառումը.

Հայաստանում «մեր փեսա» ձևակերպմանն արժանացած սևամորթ երաժիշտ Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի հանրահայտ ամուսինը, հայտարարել է, որ առաջադրվելու է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։

Եթե նա մինչև վերջ գնա, ապա նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի համար կկատարի այն դերը, որը կատարել են հայկական քաղաքական կյանքի հաճախորդներն օրվա իշխանության համար։

Ինչպես հայտնի է, աֆրոամերիկացիները հիմնականում Թրամփի դեմ են տրամադրված և մանիպուլացվում են գլոբալիստների կողմից։ Դեմոկրատները հույս ունեն, որ «ժողովրդին» կներգրավեն իրենց կողմը, և դա է պատճառը, որ նրանք քծնում են սևամորթներին։

Ուեսթը խաղի մեջ է մտցվել հանրապետականների կողմից, որպեսզի դեմոկրատների թեկնածուից ձայներ փախցնի ընտրողների սևամորթ հատվածից։ Այսինքն՝ «սև» Ուեսթը կաշխատի «սպիտակ» Թրամփի օգտին՝ որոշակիորեն օգտագործելով նաև Քարդաշյանի «պլեբսային» լսարանին։

Չի բացառվում, որ, բացի հաճախորդականից, ԱՄՆ-ում ևս մեկ հայկական տեխնոլոգիա կիրառեն նախագահական ընտրություններում՝ գտնելով իրենց սրտի Տիգրան Մուկուչյանին։

Թրամփի վերընտրվելու դեպքում չեն բացառվում քաղաքացիական բախումները, ինչի համար կատալիզատորի դեր կարող է կատարել դեմոկրատների կողմից ընտրությունների արդյունքների չընդունումը։ Այդ դեպքում ԱՄՆ-ը ամբողջությամբ կհայտնվի հայկական իրականության մեջ, ինչից հետո իրենց «մարտի 1»-ը պատրաստ կլինի, քանզի միշտ էլ որևէ «ջոկեր»-սադրիչ կգտնվի, որը կհայտարարի, որ մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք սպիտակամորթ տականքներից։

Թե ինչ կլինի իրականում, կիմանանք աշնանը։ Հուսանք, որ մեր բարեկամ ԱՄՆ-ը առանց լուրջ ցնցումների կհաղթահարի քաղաքական, արժեհամակարգային և իդենտիֆիկացիոն ճգնաժամը, որը գլոբալ հետևանքների կարող է բերել ամբողջ աշխարհի համար։

Հ.Գ. ԱՄՆ-ում ամեն դեպքում պետք է զգույշ լինեն հաճախորդների հարցում և նրանց շատ երես չտան։ Հատկապես խեղկատակ հաճախորդների պահով անհրաժեշտ է զգոնություն։ Հենց նույն հայկական քաղաքական կյանքի փորձից ելնելով»։

Հայաստանում «մեր փեսա» ձևակերպմանն արժանացած սևամորթ երաժիշտ Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի հանրահայտ ամուսինը, հայտարարել է, որ առաջադրվելու է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։

Եթե նա մինչև վերջ գնա, ապա նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի համար կկատարի այն դերը, որը կատարել են հայկական քաղաքական կյանքի հաճախորդներն օրվա իշխանության համար։

Ինչպես հայտնի է, աֆրոամերիկացիները հիմնականում Թրամփի դեմ են տրամադրված և մանիպուլացվում են գլոբալիստների կողմից։ Դեմոկրատները հույս ունեն, որ «ժողովրդին» կներգրավեն իրենց կողմը, և դա է պատճառը, որ նրանք քծնում են սևամորթներին։

Ուեսթը խաղի մեջ է մտցվել հանրապետականների կողմից, որպեսզի դեմոկրատների թեկնածուից ձայներ փախցնի ընտրողների սևամորթ հատվածից։ Այսինքն՝ «սև» Ուեսթը կաշխատի «սպիտակ» Թրամփի օգտին՝ որոշակիորեն օգտագործելով նաև Քարդաշյանի «պլեբսային» լսարանին։

Չի բացառվում, որ, բացի հաճախորդականից, ԱՄՆ-ում ևս մեկ հայկական տեխնոլոգիա կիրառեն նախագահական ընտրություններում՝ գտնելով իրենց սրտի Տիգրան Մուկուչյանին։

Թրամփի վերընտրվելու դեպքում չեն բացառվում քաղաքացիական բախումները, ինչի համար կատալիզատորի դեր կարող է կատարել դեմոկրատների կողմից ընտրությունների արդյունքների չընդունումը։ Այդ դեպքում ԱՄՆ-ը ամբողջությամբ կհայտնվի հայկական իրականության մեջ, ինչից հետո իրենց «մարտի 1»-ը պատրաստ կլինի, քանզի միշտ էլ որևէ «ջոկեր»-սադրիչ կգտնվի, որը կհայտարարի, որ մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք սպիտակամորթ տականքներից։

Թե ինչ կլինի իրականում, կիմանանք աշնանը։ Հուսանք, որ մեր բարեկամ ԱՄՆ-ը առանց լուրջ ցնցումների կհաղթահարի քաղաքական, արժեհամակարգային և իդենտիֆիկացիոն ճգնաժամը, որը գլոբալ հետևանքների կարող է բերել ամբողջ աշխարհի համար։

Հ.Գ. ԱՄՆ-ում ամեն դեպքում պետք է զգույշ լինեն հաճախորդների հարցում և նրանց շատ երես չտան։ Հատկապես խեղկատակ հաճախորդների պահով անհրաժեշտ է զգոնություն։ Հենց նույն հայկական քաղաքական կյանքի փորձից ելնելով։



Նման նյութեր