«Մենք դեռ լիարժեք չենք գիտակցում, թե որն է մեր դերը այս տարածաշրջանում»
Advertisement 1000 x 90

«Մենք դեռ լիարժեք չենք գիտակցում, թե որն է մեր դերը այս տարածաշրջանում»

«Բարև Ձեզ ընկերներ, եկել եմ ասեմ, որ ես սովորություն չունեմ էսպես խոսելու, բայց հիմա պարտավորված եմ:

Տարատեսակ հարցերի շուրջ համատարած հիստերիան, որևէ օգուտ որևէ հարցում երբեք չի բերի, առավել ևս ԶՈւ-երի հարցում, որտեղ պետք է պահպանել առավելագույն զգոնություն, զսպվածություն, հավասարակշռություն, ինքնավստահություն:

Շատերը դեռ պետք է բանակի կապտյորկի երևույթը ուսումնասիրեն, որ հասկնան, թե ինչ է նշանակում ռազմական գործ, դիվանագիտություն, աշխարհագրություն, ռազմադիվանագիտություն:

Հիմա բուն թեման ասեմ: Ըստ իս՝ մենք մեր ազգային ինքնության նկարագրում միշտ մոռացության ենք տալիս այն պատմական փաստը, որ մենք մեր բազմաթիվ դրական ունակություններից զատ, չենք մատնանշում այն, որ դարեր ի վեր ճանաչվել ենք նաև որպես կռվող ժողովուրդ, կռվելու ունակ ժողովուրդ, այդ իսկ պատճառով նաև մեզ միշտ ցանկացել են կոտրել: Կռվող տվյալ դեպքում նկատի ունեմ, ոչ թե մարտնչող-միլիտարիստական իմաստով, այլ բոլորովին հակառակը, կռվող նկատի ունեմ՝ մարտահրավերներից չփախչող, մարտահրավերները պարզ ճակատով, գլուխը բարձր ընդունող:

Ելնելով այս փաստից՝ Հայի ազգի ինքնությունում, ես մեզ դիտարկում եմ, որպես՝ ստեղծագործ, համամարդկային արժեքներ կրող, խաղաղասեր, մարդկային ցանկացած կյանք անկախ ազգությունից գնահատող, բայց միևնույն ժամանակ արտաքին վտանգների առաջ բազմիցս իր միասնականությունը ապացուցած, մարտահրավերների դեմ կռվի դուրս եկած ժողովուրդ:

Եվ ուրեմն, առաջինը, երբ ԶՈւ հրամանատարը ձևակերպում է իր՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքը, դա նշանակում է, որ մենք գիտակցում ենք, որ մեր սահմանների նկատմամբ ցանկացած ագրեսիայի դեպքում մենք իրագործելու ենք պատժի իրավունքը: Ինչի հենց իրավունքը, որովհետև ցանկացած գործընթացի հիմքում, եթե կա գիտացված իրավունք, ուրեմն այդ գործընթացը չի կարող չհաջողել:

Սա, ըստ իս, քաղաքական հստակություն է մտցնում, քանզի հիմնավորվում է իրավունքով, որն ունի ցանկացած ժողովուրդ, նաև մատնանշում է, որ մենք ունակ և պատրաստ ենք, ոչ թե զուտ ինքնապաշտպանվելու, այլ ագրեսորին պատժելու, հարկ եղած դեպքում՝ նախահարձակ լինելու: Առավել ևս, այն դեպքում, երբ պատժի իրավունքը մենք արդեն իսկ մի քանի անգամ բարձրաձայնել ենք: Եվ այն լուրջ ընկալում և ըմբռնում է ունեցել միջազգային հանրության շրջանում, քանզի դա հստակեցնում է մեր դերը այս տարածաշրջանում:

Մենք դեռ լիարժեք չենք գիտակցում, թե որն է մեր դերը այս տարածաշրջանում, բայց վստահ եղեք, ի վերջո գիտակցելու ենք և լիակատար իրագործենք:

Երկրորդ. ՊՆ-ն ասում է, որ մենք ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չենք վարում, որովհետև մենք՝ վեհ ենք, մենք արյուն չենք տենչում։ Բայց մենք թիրախավորվում ենք ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։ Մենք հակառակորդի զինվոր չենք թիրախավորում, որովհետև հակառակորդը զինվոր դեմ տալու հետ խնդիր չունի, հարցրեք ցանկացած սահմանային զորամասի գումարտակի հրամանատարի. ձեզ կբացատրի, որ հակառակորդի ահն ու սարսափն իր տեխնիկայի թիրախավորումն ու խոցումն է, որովհետև դա քանդում է հակառակորդի անսպառ զինամթերքի միֆը։

Ինչպես ասացի սկզբում՝ սա գիտակցելու համար, պետք է առնվազն ծանոթ լինեք կապտյորկի ու բլինդաժի մթնոլորտին ու տրամաբանությանը, հակառակ դեպքում հիստերիկ տվայտվելու եք, այն հարցերի շուրջ որոնցից գլուխ չեք հանում:

հ.գ. հազար ասեցինք, պահպանեք՝ զգոնություն, զսպվածություն, հավասարակշռություն: Դեմքով դեպի առաջ նայող տղերքը, այդպես էլ ավելի վստահ կլինեն։ Սահմանին պանիկա չկա, դուք Երևան կոմպի դեմը նստած պանիկա անելով թուրքի ականջեք կտրում, տո՜:

#ArmenianArmy
#Գրոհայնների_Բանակ

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝

#ՕմարիԱրծիվ

նավակ Ճոճողը»:

Վիլեն Գաբրիելյանի էջից:



Նման նյութեր