Միքայելն ու Կարապետը, մաուզերիստներ են եղել, ցարական բանակի սպաներ: Երբ Գյումրեցի կանայք Գևոր աղի «օբշի» բաղնիքն էին գնում, նրանք էին ուղեկցում ֆայտոնները, մեկը՝ մի, մյուսը՝ երկրորդ ֆայտոնի ոտնակին կանգնած: Ուղեկցում էին, որպեսզի հանկարծ կանանց զարդն ու զարդարանքը թալանող չլինի: Լողանալուց հետո էլ ֆայտոնները նույն «անձնակազմով» ետ են դարձել:
Իսկ նրանց հորեղբայրը՝ Հարություն Եղշատյանը եղել է զագսի վարիչ, ամեն ինչից տեղյակ է եղել. ո՞վ ամուսնանալու տղա կամ աղջիկ ունի, ո՞ւմ բանակ ճամփելու ժամանակն է և այլն: Հիմա, երբ մարդ մի քիչ տեղեկացված է լինում դեսից-դենից, զարմանքով հարց են տալիս. «Ա՛յ մարդ, հո Եղշատովը չե՞ս»: Այսինքն՝ բանիմացությունը բնութագրելու թևավոր խոսք է դարձել:
Լուսանկարում՝ Կարապետ և Միքայել Եղշատյանները